Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային համար 32 երթուղու գործունեությունը
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային համար 32 երթուղու գործունեությունը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային համար 32 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ.20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի միկրոավտոբուսային համար 32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է հայտարարության մեջ: