24.11.2024
Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունները հիշեցրին Հայոց ցեղասպանության մղձավանջը
prev Նախորդ նորություն

Հայաստանը դեռ չի փակի սահմանը Վրաստանի հետ. Գրիգորյան

Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


Նրա խոսքով, եթե կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն լինի, ապա այդ հարցը կքննարկվի.


«Այս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է հարցին, թե ազգային անվտանգության լուրջ խնդիր չի լինի, եթե Հայաստանը փակի նաև Վրաստանի հետ սահմանը, Գրիգորյանը նշեց, որ այդ իրավիճակին դեռ չենք հասել: 


VERELQ-ը հիշեցնում է, որ փետրվարի 24-ին Հայաստանը երկու շաբաթով դադարեցրեց ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Երկու օր առաջ կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվեց նաև հարևան Վրաստանում: