24.11.2024
Քարոզարշավը կազմակերպել հանդուրժողականության մթնոլորտում. Արայիկ Հարությունյանի կոչը
prev Նախորդ նորություն

Քաղավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետն ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանն ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Կոմիտեի լրատվական ծառայությունից:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ:


«Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար համատեղ որոշում է կայացվել, համաձայն որի՝ Գրիգոր Հայրապետյանը ցանկանում է զբաղվել միայն օդաչուական գործով: Այսուհետեւ պրն. Հայրապետյանը ծավալելու է միմիայն թռիչքային գործունեություն: Միևնույն ժամանակ նշում ենք, որ պրն. Հայրապետյանը խորհրդատվական ձևաչափով համագործակցելու է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, իր խորհուրդներով, մասնագիտական փորձով և առաջարկներով շարունակելու է մնալ Կոմիտեի մի մասնիկը:


ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին շնորհակալություն է հայտնել Գրիգոր Հայրապետյանին՝ 2015 թվականից ի վեր ծավալած գործունեության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: