23.11.2024
Գլխավոր դատախազությունում քննարկել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարը
prev Նախորդ նորություն

Հայտնի է, թե Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը երբ տեղի կունենա

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին։

VERELQ-ը հիշեցնում է, որ քրեական գործով անցնում են նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։


Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։