22.11.2024
Բակո Սահակյանն ընդունել է Հակոբ Արշակյանին
prev Նախորդ նորություն

Որպես օրենսդիր մարմին շատ գործ ունենք անելու. Զոհրաբյանն ամփոփեց Դավթյանի հետ հանդիպումը

Թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես քաղաքացի բազմաթիվ մտահոգություններ ունեինք, դրանք ստացան անաչառ պատասխաններ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ԱԺ մարդու իրավուքնների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ամփոփելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ այսօր կայացած հանդիպումը:


Նա նշեց, որ հանդիպումն իսկապես բավականին արդյունավետ և ինֆորմատիվ էր և ակնհայտ է, որ որպես օրենսդիր մարմին շատ գործ ունեն անելու. 


«Ունեցանք հստակ պայմանավորվածություններ ԶՈՒ գլխավոր շտաբի հետ համատեղ աշխատելու», - շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի սկզբից Հայաստանի և Արցախի զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մեկ տասնյակից ավելի զինծառայող է մահացել։ Փետրվարի 17-ին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքներով կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ: