29.03.2024
Ծեծ, թմրամիջոցներ, յուրացում. քրեական անցուդարձը հանրապետությունում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վիճաբանություն անչափահասների միջև. նրանցից մեկը դանակահարվել է

Փետրվարի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը ծառայություն կատարելիս Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում նկատել է վիճաբանող անչափահաս տղաների:


Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, նրանք ներկայացվել են Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ նրանցից մեկի գոտկային շրջանում առկա է կտրած-ծակած վերք: Նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ վնասվածքն իրեն պատճառել է մի անծանոթ տղա:


Պատանին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դանակահարող անչափահասի ինքնությունը: Նա ներկայացվել է Աշտարակի բաժին, ապա նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:

Փաշինյանը ցավակցել է Գերման Ավագյանի ընտանիքին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար