19.04.2025
Արևիկ Անափիոսյանը հեռանում է ԿԳՄՍ փոխախարարի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Արտահերթը չկայացավ՝ ՍԴ-ի վերաբերյալ աղմկահարույց նախագիծը հետ է կանչվել

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկվել է 2 հարց, սակայն  նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:


Ըստ այդմ, նիստը համարվում է փակված:


«Ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով նախագծերը հետ են կանչվել: Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր համանման օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Մենք մեկ ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ կքննարկելու ենք համանման միջնորդություն այսօր գումարել ԱԺ արտահերթ նիստ»,-ասաց Արարատ Միրզոյանը՝ հորդորելով պատգամավորներին մնալ ԱԺ շենքում:


 

ՊԲ մի շարք ավագ սպաներ, դիվիզիոնի հրամանատարը կզորացրվեն. հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար