23.11.2024
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շատ լուրջ հոգեբանական և քաղաքական խնդիրներին
prev Նախորդ նորություն

Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով: Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունից:


Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով:


Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը` Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ: