27.11.2024
Թբիլիսիում ցույցերի մասնակից ձերբակալվածների մի մասին դատարանը մեղավոր է ճանաչել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում հարցվածների 87,6%-ը դրական է գնահատում նախագահի կադրային բարեփոխումները

Սոցիալական հետազոտությունների կենտրոնը (STM) նշում է, որ հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարկանիշն աճել է:


Կենտրոնի տվյալներով՝ հարցումն անցկացվել է Ադրբեջանի տարբեր մարզերում: Հարցմանը մասնակցել է 1 316 քաղաքացի, որոնց 67,6%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 32,4%-ը՝ կանայք:


Հարցվողների 77,5%-ը նշել է, որ նախագահի հանդեպ վստահությունը մեծացել է, ևս 18,1%-ն էլ կարծում է, որ երկրի ղեկավարի հանդեպ վստահությունը մնացել է նույն մակարդակի վրա:


Ընդ որում՝ հարցվողների 85,8%-ը բարձր է գնահատել հոկտեմբերի 3-ին նախագահի Սոչիում արած հայտարարությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Ընդհանուր առմամբ, հարցվողների 84,9%-ը հավանել է Իլհամ Ալիևի ելույթը «Վալդայ» համաժողովում: