26.11.2024
Մեդվեդևը Մեհրիբան Ալիեւայի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Բաքուն և Պեկինը 9 ամսում գործնականորեն կրկնապատկել են ապրանքաշրջանառությունը

2019-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 96%-ով՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատ և հասել 1,7 միլիարդ դոլարի, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:


«Վերջին տարիներին՝ Ադրբեջանի և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները սրընթաց զարգանում են, մենք ակտիվորեն խթանում ենք Չինաստանի շուկայում բարձրորակ արտադրանքները: Այս տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1,7 միլիարդ դոլարի, ինչը 96% -ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ադրբեջանը Չինաստանի կարևորագույն առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում», - չինական« Global Times» պարբերականին տված հարցազրույցում ասել է Մուստաֆաևը:


Փոխվարչապետի խոսքով՝ Չինաստանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ի վեր՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 2,5 անգամ, Ադրբեջանը 1,7 միլիարդ դոլար է ներդրել Չինաստանի տնտեսության մեջ: