23.11.2024
Algemeiner. Արևմուտքը հանդուրժում է Թուրքիային վախից ելնելով
prev Նախորդ նորություն

Էներգետիկա եւ ճանապարհ. ի՞նչ հարցեր է քննարկել Սուրեն Պապիկյանը Թեհրանում

2019 թ. նոյեմբերի 1-ից 3-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից:


Այցի ընթացքում ՀՀ նախարարը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ կառավարության մի շարք անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին հայ-իրանական տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի հետ քննարկվեցին էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:


ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ հանդիպման ժամանակ արծարծվեցին գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի արդյունավետության ապահովման խնդիրները:


ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի հետ քննարկվեցին հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ընթացքը, տրանսպորտային հաղորդակցության բարելավման, ինչպես նաև երկկողմ ապրանքաշրջանառության մի շարք խոչընդոտների վերացման խնդիրները:


Հյուրերը Թեհրանում այցելեցին էլեկտրաէներգետիկ արդյունաբերության 19-րդ միջազգային ցուցահանդես և ծանոթացան մի շարք ընկերությունների կողմից ներկայացված ապրանքներին և առաջարկվող ծառայություններին:
Հայկական պատվիրակությունը եղավ նաև ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունում: