ԱՄՀ-ն 2019 թվականին Հայաստանի տնտեսության 6% աճ է կանխատեսում
Հայաստանն այժմ այն եզակի երկրներից մեկն է, որին միջազգային ֆինանսական հաստատությունները դրական կանխատեսումներ են տալիս: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Նա, մասնավորապես, մատնանշեց Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը, ըստ որի Հայաստանի տնտեսության աճը 2019 թվականին կկազմի 6%, մինչդեռ Ադրբեջանի տնտեսությանը տրված է կանխատեսումը 2,7% է, իսկ Վրաստանինը՝ 4,6%:
Ըստ Մանուկյանի, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այժմ կոլափսային վիճակ է տիրում, երկրի տնտեսությունն այդ կորուստները հատուցում է վերամշակող արդյունաբերության աճի պշնորհիվ, ինչը, ի դեպ, վկայում է տնտեսության դիվերսիֆիկացման մասին:
VERELQ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը նախատեսում է 4,9% տնտեսական աճ, ինչը զգալիորեն ցածր է ԱՄՀ-ի կանխատեսումից: