20.04.2025
Նիդերլանդները հիացած են այն փոփոխություններով, որ տեղի են ունեցել ՀՀ-ում. Սենատի նախագահ
prev Նախորդ նորություն

Քննարկվել են ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրին առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է հոկտեմբերի 8-ից 9-ը Կահիրեի միջազգային ցուցահանդեսային սրահում կայացած «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին և Աֆրիկյան տնտեսական համաժողովին, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։


Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 100 ընկերություններ 15 երկրներից։


Ցուցահանդեսի շրջանակում կայացել է նաև ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրին առնչվող հարցեր։

Կարևորվել է ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների՝ Եգիպտոսից աֆրիկյան այլ երկրեր արտահանման մեծ հնարավորությունը։


 

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ և ՀՀ-Ֆրանսիա հարաբերությունների որոշ հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար