25.11.2024
Ադրբեջանը նոր բարձրավոլտ գծեր է կառուցում դեպի Վրաստան և Իրան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 30%-ով

Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի երկրորդ արտաքին առևտրային գործընկերը:


Այս մասին «Ստանդարտների կիրառում. համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանի տնտեսության փոխնախարար Նիյազի Սաֆարովը:


Փոխնախարարի խոսքով՝ 2019 թվականի ութ ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 30 տոկոսով և կազմել է մոտ 2,7 միլիարդ դոլար:

Սաֆարովը նաև հավելել է, որ անցյալ տարի ապրանքաշրջանառությունն աճել է 28 տոկոսով՝ հասնելով 3,4 միլիարդ դոլար: