24.11.2024
Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը հոկտեմբերի 16-23-ը կմեկնի ԱՄՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Մոլդովան ցանկանում են խորացնել տնտեսական կապերը. հանդիպում նախարարների միջև

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Մոլդովայի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարար Վադիմ Բրինզանին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:


Վադիմ Բրինզանը նշել է, որ տպավորված է Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովով և շնորհակալություն հայտնել նախարարին ընդունելության համար։ Նրա խոսքով՝ Մոլդովայում ևս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը երկրի տնտեսական քաղաքականության առաջահերթություններից է։


Երկու նախարարները քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև առևտրային հարաբերությունների ներկայիս վիճակը՝ ընդգծելով, որ իրական ներուժը արտացոլված չէ առկա վիճակագրական ցուցանիշներում, և այդ համատեքստում համագործակցության լայն դաշտ է առկա։ Տիգրան Խաչատրյանը և Վադիմ Բրինզանը պայմանավորվել են շարունակել քննարկումները երկու երկրների տնտեսական հնարավորությունների համադրման վերաբերյալ։


Վադիմ Բրինզանի խոսքով՝ Հայաստանը տպավորիչ արդյունքներ է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում։ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ պատրաստակամ է կիսվել տնտեսական գործունեության ոլորտում կոռուպցիայի բացառմանն ուղղված քայլերի փորձով։


Կողմերը քննարկել են նաև Եվրամիության հետ բազմակողմ հարաբերությունների զարգացման շրջանակում տարատեսակ ծրագրերի շուրջ փոխգործակցության հնարավորությունները։


Երկու երկրների էկոնոմիկայի նախարարներն անդրադարձել են գործարար շրջանակների կապերի սերտացմանը, առաջիկայում սպասվող բիզնես խմբերի հանդիպումներին։