27.11.2024
Ադրբեջանում դեղամիջոցներ արտադրող գործարան կբացվի
prev Նախորդ նորություն

Արևմուտքը գեոպոլիտիկ շահերից ելնելով զոհաբերում է մարդու իրավունքներն Ադրբեջանում

Բռնաճնշումների ու կտտանքների դեմ պայքարի կոմիտեի համակարգորղ Օքթայ Գյուլալիևը հայտարարել է, որ Արևմուտքը հանուն էներգետիկ ու գեոպոլիտիկ շահերի զոհաբերում է Ադրբեջանում մարդու իրավունքները:


Նա նշել է, որ հրապարակային դաշտում ԱՄՆ-ն ու ԵՄ կողմ են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն նրանք հաճախ փոխզիջումների են գնում ռեժիմի հետ:


Նրա խոսքով, Արևմուտքը խուսափում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների ոտնահարման համար: Նա հավելել է, որ Հարավային գազային միջանցքի գործարկումը լրացուցիչ խաղաքարտեր կտա Ադրբեջանին Եվրոպայի հետ բանակցություններում: