27.11.2024
Կգործադրենք բոլոր ջանքերը ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի դինամիկայի ամրապնդման համար. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մենք կանխեցինք բանակցային ձևաչափը փոխելու փորձերը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդես գալով նախարարների խորհրդի նիստում, ասել է, որ Ադրբեջանի գործունեության արդյունքում կանխվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը:


Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել. այն պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ՄԱԿ ԱԽ բանաձևերի հիման վրա:


Ըստ Ալիևի` Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» երբեք չի եղել և չի լինի բանակցությունների թեմա:


«Նշեմ նաև, որ բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ: Չնայած այն հանգամանքին, որ եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում դրանք կանխվել են: Բացի այդ, մարտի 9-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը հասցեական էր, միանշանակ, վկայում էր այն մասին, որ հակամարտության կողմերը երկուսն են: Հետևաբար, կարծում եմ, որ այս թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կամրապնդենք մեր երկիրը և բանակը»,- մասնավորապես ասել է Ալիևը:


Նշենք, որ հայկական կողմը պնդում է բանակցություններում Արցախի անմիջական եւ ուղղակի մասնակցության թեզը: Երեւանն այդ թեզից չի հրաժարվել, նշում են Հայաստանի իշխանությունները: