26.11.2024
Մենք շարժվում ենք դեպի ավելի նորարար աշխարհ. նախագահը մասնակցել է Horasis-ի քննարկմանը
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը հրավիրել է Նիկոլ Փաշինյանին փակ հանդիպման

Բարգավաճ Հայաստան խմբակցությունը ակնկալում է փակ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ կներկայացվեն Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:


Նա նշեց, որ Վիեննայում կայացած հանդիպումը իրենց համար մութ է և փակ հանդիպման ձևաչափը ճիշտ մոտեցում է.


«Տարբեր հայտարարություններ արեցին՝ Ադրբեջանն առանձին, մեր վարչապետն՝ առանձին: Դրա համար մենք հրավիրել ենք վարչապետին, որ խորհրդարանում փակ հանդիպում ունենանք: Բացի այս, հրավիրելու ենք նաև Արցախի մեր պատգամավոր ընկերներին, որ այդ հարց ու պատասխանը մեզ համար ընդունելի լինի», - նշեց Ծառուկյանը:


Նա մեկնաբանեց նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե ով Արցախը համարում է մարզ, կարող է ընդհանրապես Արցախ չգնալ: Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ ընդունում է այդ հայտարարությունը և Բալասանյանը ճիշտ է.


«Արցախը առանձին պետություն է, ունի իր նախագահը, ԱԺ-ն, իր ծրագրերն ու գործունեությունը, ու մեր ժողովրդի պայքարը անկախ պետության համար է եղել»,- հավելեց Ծառուկյանը:


Նշենք, որ ըստ VERELQ-ի տեղեկությունների, այսօր ԱԺ-ում անախտեսված է Իմ քայլը խմբակցության և Փաշինյանի փակ հանդիպումը, որի ժամանակ պատգամավորներին կներկայացվի Վիեննայի հանդիպման մանրամասները: