4.10.2024
Պեսկով. ՌԴ-ի գործողություններն իրականացվում են Սիրիայի ԶՈւ-ի հարձակման ժամանակաշրջանում
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից գազը կարող է Իրան առաքվել Ադրբեջանի տարածքով

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը(SOCAR) չի բացառում ռուսական գազի առաքումներն Իրան Ադրբեջանի տարածքով: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաևը՝ մեկնաբանելով ռուսական Գազպրոմի՝ Իրան առաքումների մասին տեղեկությունները:

Նրա խոսքով, այդ գործողություններում կարող են ներգրավել ադրբեջանական գազամուղները: Ըստ նրա, իրենք այդպիսի առաջարկ դեռևս չեն ստացել և եթե այդ ուղղությունը ձեռնտու լինի, ապա դա չի կարելի բացառել:

Մինչ այդ, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ՌԴ-ը և Իրանը համաձայնության են հասնում գազի սվոպային առաքումների մասին: Ըստ նրա, ՌԴ-ը կարող է գազ առաքել Իրանի հյուսիս և նույն ծավալի գազ՝ սվոպ-գործարքների միջոցով ստանա Իրանի հարավից, փոխանցում է Trend-ը:




Խամենեի. Սիրիական հակամարտությունը պետք է կարգավորվի ընտրությունների միջոցով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում