24.04.2025
ԱՄՆ-ն Սիրիայում կթողնի 200 խաղաղապահի
prev Նախորդ նորություն

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կբերի տարածաշրջանում ռազմական հակամարտության. Զարիֆ

Սիրիայի ռմբակոծության հետեւանքով Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը:

«Արկածախնդրությունը միշտ վտանգավոր է»,- հայտարարել է Զարիֆը Sueddeutsche Zeitung-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Իրանը Սիրիայում է գտնվում երկրի կառավարության հրավերով, այն դեպքում, երբ Իսրայելը խախտում է Լիբանանի եւ Սիրիայի օդային տարածքը, ինչպես նաեւ միջազգային իրավունքը:

Պատասխանելով Իրանի եւ Իսրայելի միջեւ ռազմական կոնֆլիկտի հնարավորության մասին հարցին՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը ասել է, որ նման բան չի սպասում՝ հավելելով. «Բայց մենք չենք կարող նման հնարավորությունը բացառել»:

Իրանում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով 8 մարդ ձերբակալվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար