Իրադարձությունները ՀՀ-ում հիմք են ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար
Ցավոք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք տարիներ շարունակ ընթանում են, արդյունք չեն տվել: Այս մասին The Korea Times- ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Սակայն վերջին իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջև կայացած զրույցները, ինչպես նաեւ իմ հայ գործընկերոջ հետ չորս հանդիպումները հիմք են ստեղծում բանակցային գործընթացի առաջխաղացման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին ասուլիսում, որը տեղի ունեցավ 2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո, երախտագիտություն արտահայտվեց կողմերի շարունակական ջանքերին և նշվեց, որ դա նպաստում է արդյունքների վրա հիմնված ինտենսիվ բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանմանը: Նշվեց նաև, որ կողմերը համաձայնություն են արտահայտել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումների անհրաժեշտության կապակցությամբ: Հայտարարությունում նշվում է նաեւ, որ կողմերը դիտարկել են որպես հաջորդ քայլ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ հնարավոր հանդիպումը` բանակցային դինամիկային խթան հաղորդելու համար», - ասել է նա:
Մամեդյարովը շեշտել է, որ Ադրբեջանը կողմ է բանակցությունների շոշափելի արդյունքներին, այլ ոչ թե զուտ բանակցություններին, եւ դա երկրի սկզբունքային դիրքորոշումն է:
«Ընդհանուր առմամբ, ես կցանկանայի նշել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պետք է ցույց տա, որ հակամարտությունը կարգավորելու քաղաքական կամք ունի: Հուսով ենք, որ այս տարի որոշակի առաջընթաց կգրանցվի և Հայաստանի զինված ուժերը դուրս կբերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորվեն: Հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության պայմանների ստեղծումը, առաջին հերթին, հնարավորություններ է բացում Հայաստանի տնտեսական աճի համար», - հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը: