25.11.2024
«Հեզբոլլա»-ն որոշակիացրել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակման դեպքում իր ծրագրերը
prev Նախորդ նորություն

Իրանի գերագույն ղեկավարը բացատրել է «մա՛հ Ամերիկային» կարգախոսը

«Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսին են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլթոնը եւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, եւ ոչ մի առնչություն չունի հասարակ ամերիկացիների հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:


«Մա՛հ Ամերիկային» կարգախոսը նշանակում է մահ Թրամփին, Ջոն Բոլթոնին եւ Փոմպեոյին, այսինքն՝ կորչեն ԱՄՆ-ի այն ղեկավարները, որոնք ներկայում այդ մարդիկ են»,- ասել է Խամենեին:


Նա պարզաբանել է, որ այդ կարգախոսը «բնավ չի վերաբերվում ամերիկյան ազգին»: