26.11.2024
Հայաստանցի 113 փրկարար կվերապատրաստվի Ռուսաստանում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն կանգնած է հանրային քննարկման շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջև. Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի օրհներգը փոխելու բանավեճին:


Ինչպես գրում է ilur-ը, Տեր-Պետրոսյանը  հիշեցրել է ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետևյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով`«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»:


Տեր-Պետրոսյանը նաև ավելացրել է, որ անեկդոտը պատմում է զուտ մեկ, այն է` հայ ժողովրդական բանահյուսության տվյալ գոհարը մոռացության չմատնելու նպատակով: Ի դեպ, նա հիշեցրեց նաև 1977թ. Սահմնադրության համաժողովրդական քննարկման հետ կապված նույնպիսի գոհար հանդիսացող մի այլ անեկդոտ: Հայաստանի քաղաքացիներից մեկն առաջարկել էր Սահմանադրությունում ընդգրկել «Խորհրդային քաղաքացին ունի հետմահու արդարացման իրավունք» հոդվածը:


Իսկ ավելի լուրջ, ըստ առաջին նախագահի՝ Հայաստանն այսօր կանգնած է հանրային քննարկման արժանի շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջև, քան օրհներգի շուրջ ընթացող բանավեճը:


Նշենք, որ օրհներգի փոփոխության բանավեճը օրակարգ է բերել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս հայտարարել է, որ գործող օրհներգը չի վայելում Հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը և, եթե ոչ այսօր, ապա ապագայում այն փոխվելու է: