25.11.2024
Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
prev Նախորդ նորություն

Փաշինյանը նախատեսում է Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Իլհամ Ալիեւի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

«Այո, դա ոչ պաշտոնական հանդիպում է», - ասել է նա ՌԻԱ Նովոստիին, պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր Ալիեւի հետ երկկողմ հանդիպում կլինի:

Ավելի վաղ, մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ իր և Ադրբեջանի նախագահի զրույցը, Փաշինյանն ասել էր` «շատ շուտով»:

Իր հերթին Իլհամ Ալիեւը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ լիարժեք բանակցություններ չեն եղել, սակայն արդեն մի քանի «օգտակար զրույց» տեղի է եղել: Ադրբեջանի ղեկավարը շեշտել է, որ երբեք չի խուսափել հայկական կողմի հետ շփումներից: