ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:
Այս մասին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնից:
«Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»,- գրված է հաղորդագրությունում:
Տիգրան Գալստյանի կենսագրությունը:
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978 թ. 22 հունվար, ք. Երեւան:
Կրթություն
2000թ-ին ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում:
2002թ-ին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:
2010թ-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում պաշտպանել է «Կազմակերպության կառավարման տեղեկատվական համակարգերի մոդելավորման հիմնախնդիրները» գիտական թեզը եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեություն
2002-2003 թթ. - «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խանութ-սրահի ղեկավար:
2003-2006 թթ. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ:
2007-2008 թթ. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական:
2009-2018 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար:
2018թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ 2019թ. հունվարի 21-ը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: