24.11.2024
Մամուլ. Առանց Նաիրա Զոհրաբյան ի՞նչ «Բարգավաճ Հայաստան». Ծառուկյանի որոշումը անընկալելի է
prev Նախորդ նորություն

Թեհրանը չափազանց գոհ է Բոլթոնի այցի ֆոնին Իրանի հանդեպ ՀՀ որդեգրած դիրքորոշումից.արևելագետ

Արևելագետ Վարդան Ոսկանյանը, հղում աանելով իրանական աղբյուրից ստացված տեղեկատվությանը նշում է, նոյեմբերի 1-ին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին, որը հայկական կողմին է փոխանցել ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի շնորհակալական ուղերձը։

«Եթե այդ ուղերձը թարգմանենք իրանական դիվանագիտության լեզվից, ապա ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանը չափազանց գոհ է հատկապես ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում Իրանի հանդեպ Երևանի որդեգրած բարեկամական հստակ դիրքորոշումներից»,- գրել է Facebook-ի իր էջում Ոսկանյանը։


Հիշեցնենք, նախօրեին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր երկրի հայտարարություններին և յուրաքանչյուր երկրի ազգային, պետական շահերին, բայց Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը: Փաշինյանը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն պատրաստվում է սեղմել Իրանի շուրջ օղակը և կիրառել պատժամիջոցներ, հայտարարեց.

«Հայաստանն ունի իր ազգային և պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել այլ երկրի շահերի, պատկերացումների հետ: Հայաստանի կառավարությունը ելել է, ելնում է և շարունակելու է հենվել Հայաստանի ազգային շահերի վրա: Որևէ մեկդ չկասկածի, որ մենք մեր բոլոր գործողությունները կառուցում ենք մեր ազգային պետական շահերի վրա՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում, բոլոր երկրների հետ հարաբերություններում ևս»: