24.11.2024
ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին
prev Նախորդ նորություն

Փաշինյանի թեզը՝ բանակցել ուղիղ Ստեփանակերտի հետ Ալիևի համար անընդունելի է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հակասական հայտարարություններով ձգտում է տապալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը: Այս մասին գրում է «Ազերտաջը»:


Նշվում է, որ այդ հայտարարությունը Ալիևի կողմից հնչել է Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ, որի քննարկման հիմնական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորումն է եղել:


Ալիևնը, մասնավորապես, ասել է, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին օրվանից սկսած հանդես է եկել հակամարտության կարգավորման հարցով հակասական հայտարարություններով, որոնք «առնվազն զարմանք են առաջացնում»: Ըստ Ալիևի՝ Փաշինյանի հնչեցրած թեզը՝ բանակցություններ վարել ուղիղ Ստեփանակերտի հետ իր համար անընդունելի է:


Նա նաև ասել է, որ նպատակահարմար չի գտնում այն հայտարարությունը, որ յոթ շրջանները Ղարաբաղի մաս են և կոչ արել ԵԱՀԿ-ին արձագանքել «նման վտանգավոր հայտարարություններին»:


Նշվում է նաև, որ Ադրբեջանի նախագահն ասել է, որ այնպիսի կարծիք ունի, թե Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ ձգտում է տապալել բանակցային գործընթացը և նման զարգացման ողջ պատասխանատվությունը դրել հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա:


Եվս մեկ կոչ, ուղղված ԵԱՀԿ-ին Ալիևի կողմից՝ չեզոք դիրք չզբաղեցնել Հայաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի առնչությամբ։


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը բազմիցս է հայտարարել, որ Ստեփանակերտը պետք է բանակցային գործընթացի մաս կազմի և բանակցություններ վարի ինքն իր անունից։