19.04.2025
Արթուր Վանեցյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
prev Նախորդ նորություն

Աբսուրդ. Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աբսուրդ է որակել մամուլի այն հրապարակումները, թե ինքը երկրի ապագա նախագահ է տեսնում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:


«Եկեք աբսուրդ բաներ չխոսենք: ՀՀ նախագահն ընտրվել է այս տարվա մարտին ու 7 տարի էլ պետք է պաշտոնավարի», - հայտարարել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:


Նշենք, որ ըստ մամուլի հրապարակման՝ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Արմեն Սարգսյանին փոխարինելու ցանկության առկայության մասին խոսվում էր դեռ վաղուց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Սակայն հիմա, կարծես թե, դրանք ավելի առարկայական են դարձել»: 


Հիշեցնենք նաև, որ բացի Նիկոլ Փաշինյանից որևէ մեկը այդպես էլ չտեսավ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու տեղեկանքը: VERELQ-ը դեռ հունիսին էր դիմել ՀՀ նախագահի աշխատակազմ այս հարցով, սակայն մինչ օրս պաշտոնական ուղարկված գրությունը այդպես էլ որևէ պատասխանի չարժանացավ:

Ինչպե՞ս է Վովա Գասպարյանը դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր․ քրգործ է հարուցվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար