Բաքուն դիմել է Ինտերպոլ՝ Դեն Բիլզերյանին հայտարարելով միջազգային հետախուզում. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանը դիմել է Ինտերպոլ՝ Դեն Բիլզերյանին հայտարարելով միջազգային հետախուզում Արցախ այցելելու համար։ Այս մասն Ֆեյսբուքի իր էջում գրում է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
"Մարդու իրավունքների գծով պուրիտաններին առաջարկում եմ անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ նշված երկրի կառավարությանը", - հավելում է նա։
Հիշեցնենք, ամերիկահայ միլիոնատեր, ինստագրամի աստղ եւ պոկերի արքա Դեն Բիլզերյանը Հայաստան կատարած այցից հետո մեկնել էր Արցախ եւ հանդիպել այնտեղի ուժայինների հետ: Նա Արցախում կրակել է տարբեր տեսակի զենքերից։
Այս մասին վկայում են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավի Ղարամանյանի Facebook-յան էջում տեղադրված լուսանկարները։
Լուսանկարներից հայտնի է դառնում, որ բացի Բիլզերյանից ու զինվորականներից ներկա է եղել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։