Տաս տարի է ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հետաձգում է Բաքվի հակահայկական նախագծերի քննարկումը. ԱԳՆ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախնական օրակարգ է ներառվել երկու հակահայ փաստաթուղթ՝ «Դրությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» և «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտություններն ու դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման համար»: Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը:
Նշվում է, որ դրանք ներառվել են օրակարգում, քանի որ նախորդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ դրանք չեն քննարկվել:
Հիշեցնենք, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին:
ՀՀ ԱԳՆ-ից VERELQ-ին հայտնեցին, որ այդ նախագծերը արդեն տաս տարուց ավելի է, ինչ գտնվում են օրակարգում և ամեն տարի դրանց քննարկումը տեղափոխվում է. «Դա նոր բան չէ»:
Նշենք, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը շրջանառության մեջ է դրվել 2010 թվականին, իսկ «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտություններն ու նրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար» նախագիծը՝ 2007 թվականին: