25.11.2024
Մակրոն. Թուրքիայի քաղաքականությունը «հակաեվրոպական» բնույթ է կրում
prev Նախորդ նորություն

Ուկրաինան խնդրել է ԱՄՆ-ին 2.25 մլրդ դոլարանոց ՀՕՊ համակարգեր վաճառել

Կիևը պաշտոնական հարցում է ուղարկել Սպիտակ տանը՝ հակաօդային պաշտպանության երեք ժամանակակից համակարգ գնելու կապակցությամբ, որոնց գինը 2.25 մլրդ դոլար է: Այս մասին պատմել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին:


«Հաջորդ շրջանում մեր պահանջները, իմ կարծիքով, ծովային տարածությունն է, ռազմաօդային տարածությունը: Սա այն է, առանց ինչի մենք ուղղակի չենք կարողանա ապահովել երկրի պաշտպանությունը», - նշել է դեսպանը:


Չալին նաև ասել է, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի, ռադարների և հակադիպուկահարային համակարգերի կարիք ունի:


Դեսպանը հավելել է, որ այս հարցը բարձրացվել է Բրյուսելում ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ժամանակ, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի՝ Կիև կատարած այցի ժամանակ: