Սիրիան եւ Իրանը երկարաժամկետ համագործակցության պլաններ կմշակեն. Ասադ
Սիրիան եւ Իրանը կաշխատեն երկարաժամկետ համագործակցության պլանների շուրջ պաշտպանունակության ամրապնդման համար: Այս մասին, ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, կիրակի օրը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որ Դամասկոսում ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամիին: Խաթամին Իրանում է գտնվում երկօրյա այցով:
Ասադը հայտարարել է, որ Դամասկոսը եւ Թեհրանը «սերտորեն համակարգում են իրենց քաղաքականությունը եւ երկարաժամկետ համագործակցության պլաններ կմշակեն՝ թշնամական ուժերի ոտնձգությունների դեմ երկու ժողովուրդների կայունությունն ամրապնդելու համար»:
Ասադն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչական խմբավորումներին աջակցելու միջոցով Մերձավոր Արեւելքում կայունության խաթարմանը եւ Սիրիայում հակամարտությունը ձգձգելուն ուղղված քաղաքականություն է վարում»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Դամասկոսի հասցեին ագրեսիվ սպառնալիքների սրումը Սիրիայի, Իրանի եւ նրանց դաշնակիցների միջեւ համագործակցության ամրապնդում է պահանջում: