19.04.2025
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվում է որոշակի շարժ. ՌԴ դեսպան
prev Նախորդ նորություն

Գերմանացի պատգամավորը՝ Ադրբեջանի «սև ցուցակում»

Ադրբեջանը Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է իր հայտնի «սև ցուցակ»՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունների համար: Այս մասին գրում է Bild-ը:


Վայլերը հանդիսանում է Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի անդամ: Արցախում նա եղել է երկու անգամ՝ 2014 և 2016 թվականներին: 


Նշենք, որ իր վերջին այցելությունից հետո նա հայտարարել էր, որ տպավորված է երկրորդ հայկական հանրապետության ժողովրդավարության մակարդակով: Վայլերը նշել էր, որ ամեն այցելության ժամանակ արձանագրում է, որ երկիրը շարունակ զարգանում է:  


Հիշեցնենք, օգոստոսի 23-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կժամանի Թբիլիսի, օգոստոսի 24-ին նրան սպասում են Երևանում, իսկ օգոստոսի 25-ին նա կլինի Բաքվում:  

Թբիլիսիում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար