24.11.2024
Մոսկվան և Բաքուն խորացնում են տնտեսական հարաբերությունները. դեսպան
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է

Ժամը 11:46-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Թբիլիսիում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ խոշոր վթարից տուժողներից մեկը` Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.) մահացել է:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից ՀՀ ԱԻՆ տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:


Վթարի հետևանքով ՀՀ 8 քաղաքացիներ հոսպիտալացվել են: