27.11.2024
Ադրբեջանում հայտնված Ղազարյանի հետ կապված ԿԽՄԿ-ն երկխոսում է բոլոր պատկան մարմինների հետ
prev Նախորդ նորություն

Ողբերգություն Վրաստանում. հանքահորում պայթյունի հետեւանքով չորս մարդ է զոհվել

Տղիբուլիի (Իմերեթի շրջանի) «Մինդելի» հանքահորում կրկին ողբերգություն է տեղի ունեցել. չորս մարդ է զոհվել, վեցը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքը, փոխանցում է Sputnik-Georgia-ն:


Հետաքննության նախնական տարբերակի համաձայն՝ հանքավայրի թունելներից մեկում մեթանի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով պատերը դեֆորմացվել են եւ առաստաղը փլուզվել է: Դեպքի վայրում չորս աշխատող է մահացել, նրանց մարմիններն արդեն դուրս են բերվել հանքավայրից:


Ինչ վերաբերում է վեց տուժածներին, ապա նրանք ծանր այրվածքներով տեղափոխվել են Տղիբուլիի հիվանդանոց: Ըստ բժիշկների՝ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:


Հետաքննությունն իրականացվում է «Լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է անձի մահվան» հոդվածի հիման վրա: Այս հանցանքը պատժվում է առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ կամ երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ եւ պաշտոններ զբաղեցլու իրավունքից զրկմամբ:


Rustavi2-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել «Մինդելի» հանքավայրի տարածքում, որտեղ այս տարվա ապրիլին վեց մարդ էր զոհվել: