Թուրքիայում ձերբակալվել է հայտնի քարոզիչ Ադնան Օկթարը
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի իսլամիստ քարոզիչ Ադնան Օկթարին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը շարունակում են Օկթարի խմբավորման գործունեությանը ներգրավված 235 մարդու ձերբակալության գործողությունը:
Գործողությունը, որն իրականացնում է Ստամբուլի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը, իրականացվում է Թուրքիայի հինգ շրջաններում:
Խմբավորման անդամները մեղադրվում են հանցավոր կազմակերպության ստեղծման, երեխաների նկատմամբ սեռական բռնության, սեռական ոտնձգությունների, անչափահասների հետ սեռական կապերի, երեխաների առևանգումների, բռնաբարությունների, շանտաժի, մարդկանց անօրինական ազատազրկման, ռազմական և քաղաքական լրտեսության, մարդկանց կրոնական համոզմունքների և զգացմունքների օգտագործման միջոցով խարդախության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը խախտելու և մի շարք այլ հանցագործությունների համար:
Հարուն Յահյա կեղծանունով հայտնի Օկթարը պսևդոգիտական ուղղվածության թուրք գրող է, 76 լեզուներով թարգմանված քաղաքական, կրոնական և գիտահանրամատչելի խնդիրների վերաբերյալ ավելի քան 300 գրքի հեղինակ: