20.04.2025
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի գործով Հրաչյա Ռոստոմյանը հրավիրվել է ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:


Իրանի դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ անվտանգության ու պաշտպանության ոլորտում հայ-իրանական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգացման բնականոն ուղին:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերին:

ԱՄՆ Անկախության տոնի նախօրեին Նիկոլ Փաշինյանն այցելեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար