21.04.2025
Վահան Շիրխանյանն ազատ արձակվեց կալանքից
prev Նախորդ նորություն

Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն բերման է ենթարկվել

Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: VERELQ-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը հաստատեց տեղեկությունը:


Նա նշեց, որ ավելի ուշ ԱԱԾ-ն հանդես կգա հայտարարությամբ:


Հիշեցնենք, հունիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչագան Ղազարյանի բնակարանում: Վերջինիս կինը «Յանս» ակումբի սեփականատերն է, Ղազարյանի բնակարանի խուզարկությամբ առանձնապես խոշոր չափի կանխիկ գումար էր հայտնաբերվել:


ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել էր, որ քրեական գործի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է 1.100.400 դոլար, 230 հազար 500 եվրո, 36 միլիոն դրամ: 


 

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, բերման են ենթարկել (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար