Ադրբեջա՞նն է կառուցողական. Պետդումայի նախագահի տարակուսանք առաջացնող հայտարարությունը
ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել թույլ չտալ իրավիճակի սրում Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Լեռնային Ղարաբաղի հարցերը մեզ չեն կարող չանհանգստացնել: Տեղյակ եք, որ Ռուսաստանը հանդես է գալիս որպես այդ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման դիրքերից, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի ցանկությունն ապրել խաղաղ, գնում են իրավիճակը սրելու ճանապարհով: Մենք պետք է անենք ամենը դա բացառելու համար: Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել (Լեռնային Ղարաբաղի հարցով)»,- հայտարարել է Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը:
Նշենք, որ ՌԴ Պետդումայի պատվիրակությունը Բաքվում է պաշտոնական այցի շրջանակում:
Հիշեցնենք նաև, որ ապրիլից սկսած Ադրբեջանը սրում է իրավիճակը արցախա-ադրբեջանական սահմանին, դրա երկայնքով կուտակելով տեխնիկա և կենդանի ուժ, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը դուրս չի բերում առաջնագիծ: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:
Ուստի նման հայտարարությունը ՌԴ Պետական Դումայի նախագահի շուրթերից ավելի քան տարակուսելի է: