Տարոն Մարգարյանի ահռելի ունեցվածքից մինչ հրաժարականի պահանջ (տեսանյութ)
Առավոտվանից մի խումբ ցուցարարներ փակել էին Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքը և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Ակցիան արձագանքն է երեկ հրապարակված հետաքննության, որն անդրադառնում է այն փաստին, որ Տարոն Մարգարյանը, ամբողջ կյանքում լինելով պետական պաշտոնյա, կուտակել է ահռելի ունեցվածք: Հետաքննության նախաձեռնողը ներկայումս վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանն է, թեև օրեր առաջ նա տեղեկացրել էր, որ հետաքննության վրա աշխատել են տևական ժամանակ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ այժմ քաղաքապետարանը դեպքի վայր է և այստեղ գործ ունեն միայն իրավապահները։
«Տեսանյութ պատրաստողը պաշտոնատար անձ է, մենք հավատում ենք նրան և հիմա պահանջում ենք Տարոն Մարգարյանի հրաժարականը», - հայտարարեցին ցուցարարները։
Քիչ առաջ ակտիվիստները որոշեցին դադարեցնել ակցիան, քանի որ Արեն Մակրտչյանը նրանց փոխանցեց, որ տեսանյութը կցվել է արդեն իսկ հավաքված որոշ նյութերի, այսինքն գտնվում է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ հետաքննությունը մեկնարկել է 2017թ․ նոյեմբերի 1-ին, ավարտվել 2018թ․ փետրվարի 21-ին: