22.04.2025
Ռազմական փորձագետ. Պոլոնեզները կարող են կիրառվել բարդ լեռնային ռելիեֆ ունեցող տեղանքում
prev Նախորդ նորություն

Քնեսեթը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի Թուրքիայում ընտրություններից հետո

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի ընդլայնված նիստում հունիսի 26-ին: Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը, գրում է The Times of Israel-ը:

Խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը և «Մերեց» ձախակողմյան ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը պայմանավորվածության են հասել, որոնց համաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը տեղի կունենա Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիքընտրություններից հետո, որոնց արդյունքում Թուրքիան կդառնա նախագահական երկիր:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ընդունեց ԱԳՆ խորհուրդը՝ հետաձգելով հարցի շուրջ քննարկումները, Թուրքիայի գործող նախագահ Էրդողանին ակամա չօգնելու համար, քանի որ նա կարող էր օգտվել Հայոց ցեղասպանության ճանաչումից Իսրայելում և ստանալ Իսրայելի քաղաքականությունից դժգոհ մարդկանց ձայները:

TANAP-ի բացումը կարևոր իրադարձություն է Թուրքիայի, Ադրբեջանի ու Եվրոպայի պատմության մեջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան