25.11.2024
Ո՞ր պաշտոնյաներն են միլիարդներ գողացել պետբյուջեից. խոսքը 350, թե՞ 50 անձանց մասին է
prev Նախորդ նորություն

Քաղաքական ցնցումների օրերին ՀՀ բանկերից դուրս է բերվել մի քանի տասնյակ մլն դոլար. ԿԲ

Հայաստանից ապրիլյան հեղափոխական գործընթացների ժամանակ ֆինանսների կամ ակտիվների մեծ ծավալի արտահոսք չի եղել։ եղել են բանկերում ավանդների պայմանագրեր խզումներ, մարդիկ հանել են խոշոր գումարներ, սակայն այժմ սալդոն դրական է, վիճակը՝ կառավարելի։ Այս մասին հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկի բախագահ Արթուր Ջավադյանը։


Նա նշում է, որ խոսքը ոչ թե հարյուրավոր միլիոնների, մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է, բայց դա եւս, ինչպես ընդգծում է ԿԲ նախագահը, կարևոր չէ, որովհետև ժամկետից շուտ խզումների «երևույթը մենք տեսել էինք նաև 2014 թվականի վերջին»։ Միեւնույն ժամանակ Ջավադյանի կարծիքով, քաղաքական իրավիճակի կայունացումից հետո, արագ տմպերով վերակնգնվում է նաեւ ֆինանսական կայունությունը։ «Դա շատ արագ է տեղի ունենում, այս կարգի արագ վերականգնում մենք նույնիսկ 2014 թ-ին չենք տեսել», - նշում է Ջավադյանն Ազատության հետ զրույցում։


Նա տեղեկացնում է, որ ավադների պայմանագրերի խզումները սկսվեցին ապրիլի 22-23-ից, ինչը սակայն երկար չտեւեղց։ «Վերականգնումն էլ սկսվեց մոտավորապես մայիսի 10-ից հետո։ Հիմա սալդոն դրական է, որևէ խնդիր չունենք, հիմա ավելի բարձր տեմպերով վերականգնում է գնում, և որևէ խնդիր համակարգում չկա։ Էն ժամանակ էլ համակարգն իրացվել էր, մենք որևէ վատ երևույթ՝ բացասական, որ կարող էր սպառնալ մեր ֆինանսական կայունությանն այն ժամանակ էլ չունեինք», - վստահեցնում է ԿԲ ղեկավարը։


Նա նաեւ միֆ է անվանել Հայաստանի խոշոր գումարների արտախոսքի մասին լուրերը։ «Դրանք մեծամասնությամբ միֆեր էին, այդպիսի խոշորածավալ արտահոսքեր չեն եղել։ Եղել են արտահոսքեր, որոնք բնականոն էին և բնորոշ էին այդ ժամանակահատվածին», - ասել է նա։