24.11.2024
Կուտակային համակարգը պետք է Հայաստանին. նախարարը պատասխանել է իրեն քննադատողներին
prev Նախորդ նորություն

Դավիթ Սանասարյանը խոստումը չպահեց, նա պաշտոն ստացավ

Հայտնի ակտիվիստ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության առաջնորդներից Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ: Այս մասին նա անձամբ հայտարարել է հեռուստաեթերում` նշելով, որ պաշտոնապես նշանակումը կլինի առաջիկա օրերին:

Համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերին Դավիթ Սանասարյանը Facebook-յան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ իշխանափոխությունից հետո չի լինելու նոր կառավարության կազմում: Մեկ ամիս անց, սակայն, նա անձամբ հայտարարեց հակառակի մասին:




Նշենք, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը պետությունից, համայնքից, կենտրոնական բանկից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ՝ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման վերահսկողության նպատակով։

Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնվում են ուսումնասիրություններ՝ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։

Պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու, կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով ծառայությունը, վարչապետի համաձայնությամբ, իրավասու է առաջարկել կասեցնելու գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները։