Հայաստանը կշարունակի ամրապնդել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ. Սարգսյան
Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության և եղբայրության վրա: Խոսել դաշնակցային քաղաքականության մասին անտեղի է: Այդ մասին «Իզվեստիայի» հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
«Պետությունը կշարունակի ամրապնդել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է նա:
«Միասին անցել ենք հարյուրամյակներ: Խորհրդարանական մեծամասնությունը, որը գլխավորում է ՀՀԿ-ն և կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, այսուհետ ևս հետևողականորեն կզարգացնեն և կամրապնդեն դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ», - նշել է Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դա շատ դրական ազդեցություն ունի Հայաստանի զարգացման վրա:
Ըստ նրա, անտեղի է խոսել Ռուսաստանի հանդեպ քաղաքականության փոփոխության մասին, ոչ ոք դա չի կարող անել և չի փոխվի նաև Արմեն Սարգսյանի դեպքում, քանի որ նա լավ գիտի Ռուսաստանը, տիրապետում է ռուսերենին, ոչ միայն գիտակ է, այլև ռուսական մշակույթի և արվեստի գնահատող: