24.11.2024
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Պրոբացիայի պետծառայության բաժնի պետը. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին նշանակալից երևույթ է. Սարգսյան

Հայաստանը վերջին տարիներին շատ ճիշտ քայլեր է իրականացրել: Նշանակալից երևույթ է այն, որ Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ: Այս մասին Ազգային Ժողովում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:


«Սա կարևոր և նշանակալից երևույթ է, որովհետև 3 միլիոնանոց հանրապետությունը որևէ միջազգային ներդրողի համար հետաքրքրություն չի կարող ներկայացնել: Հայտնի է, որ ներդրումները արվում են այնտեղ, որտեղ տարբեր նպատակներով կարող են գնալ, նպատակներից մեկը նաև շուկան է: Դառնալով ԵԱՏՄ անդամ՝ մենք շուկա ենք բացում, դառնում ենք պատուհան դեպի մոտավորապես 200 միլիոնանոց շուկայական տարածք»,- ասել է Սարգսյանը:


Նա կարևորել է նաև անցյալ տարեվերջին ՀՀ-ԵՄ ստորագրված  համաձայնագիրը, քանի որ այդպես Հայաստանը դարձավ տարածաշրջանի միակ երկիրը, որը ճիշտ հարաբերություններ ունի և՛ ԵՄ, և՛ սերտ հարաբերություններ ունի ԵԱՏՄ-ի հետ:

«Մենք միակն ենք այդ կարգավիճակում: Ներդրողի համար այս հնարավորությունը շատ էական է: Բայց սա ընդամենը հնարավորություն է, որից իրականություն հասնելու համար հսկայական ճանապարհ պետք է անցնենք»,- հավելել է նախագահի թեկնածուն:


Հիշեցնենք, արդեն վաղը Ազգային Ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կընտրի ՀՀ 4-րդ նախագահին: