24.11.2024
Կառավարությունը հավանություն տվեց վաճառել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն
prev Նախորդ նորություն

Հայ-թուրքական արձանագրությունների անհրաժեշտությունը չկա. Բաղդասարյան

Հայաստանը որևէ պարտավորություն չի դրժել և եթե հայ-թուրքական արձանագրությունները պարզապես որպես փաստաթուղթ են մնալու է և որևէ ազդեցություն չեն ունենալու, ապա դրանց անհրաժեշտությունը չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։


Նրա խոսքով, Թուրքիան է խուսափել կատարել իր պարտավորությունները, նաև նախապայմաններ առաջ քաշել.


«Հայաստանի կողմից որևէ պարտավորություն չի դրժվել, այդ Թուրքիան է խուսափել պարտավորությունները կատարելուց ու նախապայմաններ դրել, իսկ մենք նախապայմաններով որևէ համաձայնագիր չենք ստորագրում։ Եթե այդպես պետք է շարունակվի և Թուրքիան չի արձագանքում, բնականաբար, այն, ինչ հայտարարել է ՀՀ նախագահը, դրա արդյունքները կտեսնեք ապագայում», - ասել է նա:


Վահրամ Բաղդասարյանը նաև չի բացառել, որ հայ-թուրքական արձանագրությունները կարող են  առ ոչինչ հայտարարվել: Նա շեշտեց, որ այն, ինչի մասին հայտարարվել է նախկինում, մնում է ուժի մեջ:  


Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերին  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեալյի 69-րդ նստաշրջանի ժամանակ, հայտարարեց, որ արձանագրություններն արդեն տարիներ «շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը»: Նա նաեւ ընդգծեց, որ Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը: Իսկ արդեն դեկտեմբերին Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների: