5.11.2024
Փորձագետ. Քրդերը կարող են աջակցել Սիրիան կազմաքանդելու ԱՄՆ–ի պլաններին
prev Նախորդ նորություն

Իրանը զգուշացրել է միջուկային գործարքի խախտմանը պատասխան տալու պատրաստակամության մասին

Թեհրանը կպատասխանի, եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ պլանի շրջանակներում իր շահերը չապահովվեն: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Ես կարող եմ հավաստիացնել, որ եթե Իրանի շահերը չապահովվեն, Իրանը կպատասխանի: Եվ պատասխանն այնքան լուրջ կլինի, որ մարդիկ կզղջան այդ մասին: Մենք չենք լինի համաձայնագիրն առաջինը խախտողը», - Մյունխենյան անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Զարիֆը:

ԱՄՆ-ի նախագահն իր հերթին հայտնել է, որ Սպիտակ տունը կաշխատի համագումարի հետ՝ Իրանի հետ միջազգային համաձայնագրի լուրջ թերությունների շտկման ուղղությամբ: Թրամփը նաև սպառնացել է, որ եթե Կոնգրեսի և դաշնակիցների հետ երկխոսության ճանապարհով հնարավոր չլինի շտկել գործարքը, ապա այն կչեղարկվի:

ԱՄՆ-ի ագրեսիան Սիրիայի դեմ խոչընդոտում է ահաբեկչության նկատմամաբ հաղթանակին. Դամասկոս
Հաջորդ նորություն next
 Ռազմավիրական ճանապարհը փակ է բեռնատարների համար
05.11.2024
Ռազմավիրական ճանապարհը փակ է բեռնատարների համար