24.11.2024
ՌԴ-ն նկատում է Սիրիայում իրավիճակի կայունացման գործում ԱՄՆ կողմից օգնության պակաս. Պեսկով
prev Նախորդ նորություն

Քրդերը պահանջել են սիրիական բանակից լրացուցիչ ուժեր ուղարել Աֆրին

Սիրիական զորքերը պետք է ստանձնեն թուրքական ներխուժումից Աֆրինի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը, Al Mayadeen հեռուստաալիքին հայտարարել է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ) քրդական ջոկատների հրամանատար Սիփան Համուն:

Նա սիրիական բանակին կոչ է արել «շտապ օգնական ուժեր ուղարկել Թուրքիայի հետ սահմանակից այդ տարածաշրջան»:

«Ժողովրդական ինքնպաշտպանության ուժերի» մարտիկների և սիրիացի զինվորականների միջև այժմ սերտ համաձայնեցում է պահպանվում», - նշել է քուրդ հրամանատարը:

Al-Hayat համարաբական թերթի փոխանցմամբ՝ Հալեպից դեպի արևմուտք տեղաբաշխված սիրիական զորքերն իրենց ուղեփակոցներով բաց են թողնում պարեն, վառելիք և առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ նախատեսված Աֆրինի բնակիչների համար (1,5 միլիոն մարդ), որոնք մարդասիրական օգնության կարիք ունեն: Թերթի տեղեկություններով՝ խաղաղ բնակչության պաշտպանության համար սիրիական բանակի վերահսկողության ներքո գտնվող շրջաններով այնտեղ են գնում քուրդ կամավորներ Շեյխ Մաքսուդից, Քաբանիից և Էլ Ջեզիրայից (Հասեքեի նահանգ):