Փորձագետ. Ադրբեջանում նախագահի ընտրության ինստիտուտն ոչնչացվել է
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայանալու են ապրիլի 11–ին. նախապես պլանավորվել էր, որ դրանք կայանալու են այս տարվա հոկտեմբերին։
ԵՄ–ում Ադրբեջանի ներկայացուցչության նախկին ղեկավար Արիֆ Մամմադովը հայտարարել է, որ ներկլանային, ներթիմային լարվածությունն Ադրբեջանում հասել էր գագաթնակետին այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը ավելի շատ լիազորություններ էր տվել իր տիկնոջը` Մեհրիբան Ալիևային, նրան նշանակելով առաջին փոխնախագահ։
Ըստ նրա, Ադրբեջանում խորը ճգնաժամ է, փակվել են խոշոր բանկեր, մանաթը արժեզրկվել է, աղետալի վիճակ է երկրի տարածաշրջաններում։
Մամմադովը հավելել է, որ Ադրբեջանում նախագահի ընտրության ինստիտուտն ոչնչացվել է, իսկ Ժողովրդական ճակատն ու Ազգային խորհուրդը լուրջ քաղաքական ուժեր են ու վայելում են երկրի բնակչության աջակցությունը։