25.11.2024
Թուրքիան С-400–ի պատճառով կարող է հայտնվել պատժամիջոցների տակ
prev Նախորդ նորություն

Եվրամիության անդամ դառնալով, Վրաստանի բնակչության տնտեսական վիճակը կբարելավվի

CRRC Վրաստանի կողմից անցկացված հետազոտության համաձայն, հարցվածների 46%-ի կարծիքով, Եվրամիության անդամ դառնալով Վրաստանի բնակչության տնտեսական վիճակը կբարելավվի:

Նույն հետազոտությամբ, 19%-ը կարծում է, որ Եվրամիությանն անդամակցությունը կաջակցի հարաբերությունների խորացմանը Արևմուտքի հետ, 10%-ը համարում է, որ կավելանա Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման շանսը, 10%-ի կարծիքով, Վրաստանը կլինի ավելի պաշտպանված՝ արտաքին վտանգներից, 6%-ի խոսքով, բնակչության ամենօրյա կյանքը կլինի ավելի անվտանգ:

Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը, Վրաստանի բնակչության ներկայացուցչական «Կովկասի բարոմետր 2017» հարցման տարվա արդյունքները ներկայացրել է այսօր: Շնորհանդեսը միտված է բնակչության արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: